Աղբիւր՝ www.yerkir.am
Աշխարհի չորս անկիւնում գտնւող 46 ասորական հասարակական-քաղաքական կազմակերպութիւնները համատեղ նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին, որպէսզի ասորիների հանդէպ 1915 թւականին տեղի ունեցած ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկի և այդ օրը յայտարարի յիշատակի օր:
Ըստ tr.euronews.com կայքի` նամակում գրված էր. «Յարգելի' նախագահ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամամանակ Օսմանեան կայսրութիւնը դարի առաջին ցեղասպանութիւնն է իրականացրել քրիստոնեաների` հայերի, ասորիների, հոյների նկատմամբ: Բացի այդ` ոչնչացւել են մշակութային, կրօնական պատմական արժէք ունեցող բազմաթիւ հարստութիւններ: 1915 թ. ցեղասպանութեան ընթացքում մահացել է 500.000 ասորի` երեխաներ, կանայք, տարեցներ և այլն»:
Նամակում նշւած է, որ 1915 թ. ոչ միայն հայերի, այլև բոլոր քրիստոնեաների նկատմամբ է իրականացւել կոտորած, և պահանջում են, որ ապրիլի 24-ը կամ այլ օր սահմանւի որպէս հազարաւոր մահացած ասորիների յիշատակի օր: